Տեղափոխել են այլ երկրներ

24/08/2008

Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին երեկ հայտարարել է, որ պատերազմի ու ողբերգության օրերին երկրի իշխանական վերնախավը Վրաստանից «միլիարդավոր դոլարներ եւ իրենց ընտանիքների անդամներին տեղափոխել են Բահամյան ու Կանարյան կղզիներ»: Այդ կապակցությամբ կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ կստուգի ռազմական գործողությունների օրերին յուրաքանչյուր պաշտոնյայի գտնվելու վայրը: Նրա խոսքով` պատերազմի ելքը հիմնականում կախված է իշխանական վերնախավի պահվածքից: «Վրաստանի բարձրագույն ղեկավարներն իրենց ամոթալի պահեցին, եւ մենք դա անպատիժ չենք թողնի»,- հայտարարել է նա: Նաթելաշվիլին նաեւ հետաքրքրվել է, թե որտեղ են գտնվում Վրաստանի նախագահի եղբայրներն ու երեխաները: