«Ասում են, ժողովրդավարացման գործընթացները տեղափոխվելու են Հարավային
Կովկաս, նկատի ունեն նաեւ Հայաստա՞նը»: Լրագրողներից մեկի հարցին ի
պատասխան, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Եթե Հայաստանը գտնվում է
Հարավային Կովկասում, երեւի, նկատի ունեն: Ուղղակի մենք պետք է աշխատենք,
որ այդպիսի բան թույլ չտանք եւ մեզ մոտ քաղաքական, տնտեսական այնպիսի
իրավիճակ չստեղծվի, որ ինչ-որ մեկի մտքով անցնի մեզ մոտ էլ հեղափոխություն
անել: Եթե անհրաժեշտ լինի, եթե անելիք լինի, մենք կանենք: Ուղղակի ես
այդպիսի պահանջ առայժմ չեմ զգում, որ հեղափոխությամբ զբաղվենք»: