ՀՀ Ոստիկանության Թալինի բաժնում օգոստոսի 21-ին նյութեր են ստացվել, որ 2006թ. հոկտեմբերի 2-ին «Ման-Նախ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան համայնքների ղեկավարների` Գեղամ Խ.-ի եւ Անդրանիկ Պ.-ի հետ, ըստ որի` «Ման-Նախ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչեւ 2006թ. դեկտեմբեր 89 միլիոն դրամով իրականացնել Արտենի եւ Արագածավան գյուղերի միջին ճնշման գլխավոր գազատար խողովակների 6,9 կմ հատվածի կառուցման եւ 1,5 կմ հատվածի վերատեղադրման աշխատանքներ: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նշված ընկերության տնօրինությունը բանկային վեց փոխանցումներով ստացել է 85 միլիոն դրամ, սակայն կատարել է նշված աշխատանքների մոտ 44 տոկոսը` 48.3 միլիոն դրամի չափով, իսկ մնացած 36.7 միլիոն դրամը յուրացրել է: Հարուցվել է քր. գործ: