Անտիկ «Դիսնեյլենդը»

24/08/2008

Հռոմը պատրաստվում է նոր, հսկայական զվարճանքների համալիր կառուցել։ Զվարճալիքներով ու ներկայացումներով լի զբոսայգին կստեղծվի Փարիզի «Եվրո-Դիսնեյ» զբոսայգու նմանությամբ եւ նախատեսված կլինի ընտանեկան ժամանցի համար, սակայն գլխավորը ոչ թե մուլտֆիլմերի հերոսները կլինեն, այլ՝ Հռոմեական փառապանծ անցյալի պատմական հերոսները։ 1 մլրդ եվրո արժեք ունեցող այգու համար մոդել կծառայի Հռոմեական կայսրությունը։ Նախատեսվում է փոքր չափերով վերստեղծել նաեւ Կոլիզեյն ու վերականգնել գլադիատորական խաղերը։ Իտալացիներն անտիկ աշխարհն ու պատմական փառքը կներկայացնեն նաեւ թատերականացված դրվագներով ու հատուկ ամֆիթատրոններ կկառուցեն։ Զբոսայգու նախագիծը դեռ ճշտվում է, այն ունի նաեւ հակառակորդներ, որոնք դեմ են իտալական պատմության «ամերիկանացմանն» ու չեն ուզում ոչ մի ամերիկյան գաղափար կրկնօրինակել։