ՀՀ Ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում օգոստոսի 19-ին կատարված ստուգման ժամանակ պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնագրային կետի ավագ հսկիչ, 1977թ. ծնված Վահե Մ.-ն հուլիսի 21-ին Վիեննա-Երեւան չվերթի ուղեւորների անձնագրերի ստուգման ժամանակ արտասահմանցիների անձնագրերում կեղծ տվյալներ հայտնաբերելիս չի կատարել իր պաշտոնեական լիազորությունները, որի դիմաց ստացել է 400 ֆունտ ստեռլինգ: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ Կապի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: