Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան երեկ հայտարարել է, թե Եվրամիությանը հարկ կլինի վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները լուրջ էին, պատասխանատու ու խորը: Մենք բանակցություններ էինք վարում համագործակցության նոր պայմանագրի շուրջ: Բայց, անկասկած, վերջին օրերի իրադարձությունները ստիպում են վերանայել մեր հարաբերությունները նրանց հետ, եւ դա մեծապես կախված կլինի այն բանից, թե նրանք ինչպես կգործեն առաջիկա ժամերին»,- ասել է Սոլանան: