ԱՄՆ նախագահական ընտրարշավի առաջատար Բարաք Օբաման ԱՄՆ-ի ղեկավարներին մեղադրել է այն բանում, որ նրանք չկարողացան կանխել հակամարտությունը Վրաստանում: «Մենք չկարողացանք կանխել այդ հակամարտությունը, քանի որ մեր ղեկավարների ուշադրությունը շեղված է, մեր ռեսուրսները բաժան-բաժան են, եւ մեր դաշինքները՝ խարխլված»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով արտասահմանյան պատերազմների ամերիկացի վետերանների կազմակերպության ամենամյա համագումարում: Ընդգծելով, որ «Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի», Օբաման ասել է, որ ինքը վերստին կրկնում է իր այն պահանջը, որ «Ռուսաստանը պետք է կատարի հրադադարի համաձայնագիրը»: