ՌԴ-ն 12,5 միլիարդ ռուբլի է ծախսել

24/08/2008

«Հնգօրյա պատերազմը Ռուսաստանի վրա 12,5 մլրդ ռուբլի է նստել»,- վկայակոչելով անկախ փորձագետների հրապարակած թվերը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ճշգրիտ թվեր առայժմ չկան, բայց ֆինանսական կորուստների մոտավոր գնահատումներն առկա են: Ռազմավարությունների վերլուծության եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը թերթին հայտնել է, որ Կենտրոնի 10 մասնագետներ երեք օրվա ընթացքում փորձում էին գոնե ամենաընդհանուր ձեւով գնահատել Ռուսաստանի տնտեսական կորուստները Հարավօսական պատերազմում: «Ըստ ամենամոտավոր գնահատումների` այսօրվա դրությամբ Հարավային Օսիայի պատերազմի վրա Ռուսաստանի ծախսերն օրական կազմել են 2,2 միլիարդ ռուբլի»,- գրում է թերթը: