«Ինտելի» նոր պրոցեսորը

24/08/2008

Համակարգչային միկրոսխեմաների աշխարհում խոշորագույն արտադրող ամերիկյան «Ինտել» կորպորացիան Կալիֆոռնիայում ներկայացրել է նորագույն «Քոր այ-7» գերարագագործ ութամիջուկ պրոցեսորը՝ «Նեհալեմ» ճարտարապետությամբ: Գլխավոր նորամուծությունն այն է, որ «Նեհալեմ» ճարտարապետության պրոցեսորները կաշխատեն մի քանի անգամ ավելի արագ, ընդ որում` սպառելով ավելի քիչ էներգիա եւ արտազատելով էապես ավելի քիչ ջերմություն: Ըստ «Ինտելի» տարածած մամլո հաղորդագրության` «Նեհալեմ» առաջին պրոցեսորներն արտադրություն կիջնեն արդեն մինչեւ այս տարվա վերջը: Դրանք նախատեսված կլինեն սերվերային կայաններում, անձնական համակարգիչներում եւ դյուրակիր համակարգիչներում աշխատելու համար: