«Իսկապես չգիտեմ: Իսկապես լավ կլիներ, որ ես էլ այդ թվերին տեղյակ լինեի:
Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում լավ լսվեին ԱԺ-ի նիստերը»:
Պատգամավորների հարցերին այսպես էր պատասխանում ԱԺ Կրթության, մշակույթի
հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Հովսեփյանը, որը Հանրային
հեռուստառադիոընկերության տարեկան հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելիս
հավաստում էր, թե ինքն այն խոր ուսումնասիրության ենթարկելուց հետո
հասկացել է, որ այնտեղ դրական լուրջ առաջընթացներ կան: Իսկ Արշակ Սադոյանի
հարցին` տեղյա՞կ է, թե քանի զբաղեցրած հաճախականություն կա այսօր
Հայաստանում, Ռ. Հովսեփյանը պատասխանեց. «Ճիշտ պատասխան ե՞ք ուզում՝ ես
չգիտեմ, ճիշտն ասած, շատ անհարմար չեմ էլ զգում, որ չգիտեմ»: