Երեւանում սեպտեմբերին հեղինակի մասնակցությամբ կներկայացվի մոսկվացի գրող, «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի «Ուլիկը կաթի մեջ» վեպը, որի թարգմանությունն արդեն ավարտել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Անանյանն ասաց, որ գիրքը կներկայացվի Հայաստանում կայանալիք «Ռուս գրչության օրերի» շրջանակում, որոնց մասնակցության հրավեր են ստացել մի շարք ռուս հայտնի գրողներ: