Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը թշնամաբար չի տրամադրված տարածաշրջանի որեւէ երկրի նկատմամբ: Ըստ «Ֆրանսպրեսի»` Գյուլը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երեւանում դիտելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի կապակցությամբ: Սակայն թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում երկրի նախագահը ասել է. «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը ցույց տվեց տարածաշրջանում սառեցված հակամարտությունների լուծմանն ուղղված վաղ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Մենք թշնամի չենք տարածաշրջանի որեւէ երկրի համար»: