Ինչպես այլ հարցերում

20/08/2008

Շաբաթ օրը ձեւավորվել են սեպտեմբերի 7-ին Երեւանի մի քանի համայնքներում կայանալիք թաղապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովները: Ինչպես տեղեկացնում է «Lragir.am»-ը, ՏԸՀ-ների ձեւավորման ժամանակ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արաբկիր համայնքում, որտեղ «Ժառանգություն» կուսակցությունն առաջադրել է Զոյա Թադեւոսյանի թեկնածությունը: Թեեւ «Ժառանգությունն» ուրբաթ օրը բավական կոշտ հայտարարություն էր տարածել ընտրություններից առաջ ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ, մասնավորապես՝ թաղապետի թեկնածուներից մեկին`Ալբերտ Երիցյանին մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ, շաբաթ օրն այդ կուսակցության ներկայացուցիչներն, ըստ «Lragir.am»-ի, իրենց բավական երկիմաստ են պահել. մասնավորապես՝ նրանց մի մասը պարզապես չի մասնակցել ընտրական հանձնաժողովի նիստին, մյուս մասն էլ, որպես ԸԸՀ անդամներ, առաջադրել է հենց Ա. Երիցյանի կողմնակիցներին: