Վերահաստատել է

20/08/2008

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոտ երկու ու կես ժամ տեւած հանդիպման ընթացքում նրանք մանրամասն քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ: Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության` Է. Նալբանդյանը վերահաստատել է Սերգեյ Լավրովին Հայաստան այցելելու հրավերը: