Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումները: Քաղաքապետարանի ընդունած որոշումներով` արգելվել է օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքների, այնուհետեւ՝ երթերի անցկացումը: Ընդդիմությանը կրկին առաջարկվել են «Դինամո» եւ «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքները: