Լսվելու է Հաագայում

20/08/2008

ՄԱԿ-ի Հաագայի Միջազգային քրեական դատարանը սեպտեմբերի 8-ին եռօրյա լսումներ է անցկացնելու` քննարկելու Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հայցը: Նշենք, որ օգոստոսի 12-ին Վրաստանը դիմել է Հաագայի դատարան` Ռուսաստանին ստիպելու կատարել ռասայական բոլոր տիպի խտրականությունների վերացման վերաբերյալ միջազգային փաստաթղթերով իր վրա վերցրած պարտավորությունները: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե հայցով վրացական կողմը պահանջում է, որ Ռուսաստանը դադարեցնի հարձակումները Վրաստանում: