«Հինգ աստղ. Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթը, որի հովանավորը ռուսական առաջին ալիքն է, կմեկնարկի Սոչիում օգոստոսի 28-ին եւ կտեւի չորս օր:
Անցած տարի մրցույթը որոշակի փոփոխություններ է կատարել իր կանոնադրության մեջ. այսուհետ մրցույթին կմասնակցեն ոչ միայն ռուսական, այլեւ ԱՊՀ 12 երկրների մասնակիցներ: Այս տարի մրցույթի ժյուրին կնախագահի Իոսիֆ Կոբզոնը, իսկ Հայաստանը ժյուրիում կներկայացնի Ռոբերտ Ամիրխանյանը: Հայաստանը մրցույթում ներկայացնող Ռազմիկ Ամյանն առաջին օրը կներկայացնի միջազգային հիթ, երկրորդ օրը` օրիգինալ երգի կատարում, եւ երրորդ օրը` ռետրո հիթ:
Ժյուրին այս անգամ չի ընտրի հաղթողներին, այլ մրցույթի վերջում իր սահմանած մրցանակը կհանձնի իր նախընտրած մասնակցին, իսկ գրան պրիի, առաջին, երկրորդ եւ երրորդ տեղի մրցանակակիրներին այս անգամ կընտրեն հանդիսականները` կարճ հաղորդագրությունների միջոցով ուղիղ եթերում: