Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի պատրաստվում «հատուկ» գնալ Արագածի փեշեր
ու մասնակցել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կազմակերպած շուրջպարին:
«Հատուկ, չէ, չեմ մասնակցելու: Եթե մեր գյուղում լինեմ, կարող է
մասնակցեմ: Բայց մայիսի 28-ին ես պետք է Սարդարապատում լինեմ»,- ասել է Ա.
Մարգարյանը: Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, մայիսի 28-ին Սարդարապատից
հետո շուրջպարին միանալու են նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Անդրանիկ Մարգարյանը,
սուպերնախարար Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը: Իհարկե, այս
«միասնությունը» նախատեսում են կազմակերպել այն հատվածում, որտեղ կլինեն
միայն «յուրայինները»: