IBF վարկածով աշխարհի հայազգի չեմպիոն Արթուր Աբրահամի հարազատ եղբայր Ալեքսանդր Աբրահամը Եվրոպայի չեմպիոնական գոտու համար կպայքարի սերբ բռնցքամարտիկ Նիկոլայ Ստեֆանովիչի հետ: Ըստ եվրոպական Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասոցիացիայի պաշտոնական կայքէջի` թեթեւ քաշային կարգում մրցող այս երկու բռնցքամարտիկների մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: