Վրաստանին էլ ցավակցեց

17/08/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ցավակցական ուղերձում ասված է. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Հարեւան Վրաստանում մենք ցանկանում ենք խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնում, ինչը տարածաշրջանային անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին եւ օպերատիվ կարգով լուծել առաջացող խնդիրները»: