Ոսկե մեդալ է նվաճել

17/08/2008

Ուկրաինացի հայազգի մարզիկ Արթուր Այվազյանը հրաձգություն մարզաձեւում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ: Նա 50 մ հեռավորությունից ամենադիպուկն է կարողացել կրակել: Եզրափակիչում Ա. Այվազյանը հավաքել է 702,7 միավոր եւ դարձել է oլիմպիական չեմպիոն: Արծաթե եւ բրոնզե մեդալների են արժանացել ամերիկացի Մեթյու Էմմոնսը` 701,7 մ եւ ավստրալիացի Ուորեն Պոտենը` 700,5 մ: