Չի բանակցելու

17/08/2008

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ բանակցություններ վարել իր տարածքային ամբողջականության շուրջ: «Մենք ընդհանրապես չենք պատրաստվում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել մեր տարածքային ամբողջականության շուրջ: Ռուսաստանն այն խախտել է, եւ բանակցություններ կարելի է վարել միայն մի բանի՝ ռուսաստանյան զորքերի դուրսբերման շուրջ: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը՝ կրակի դադարեցումը եւ այլն, բայց Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի անկախությունն ու նրա ամբողջականությունը: Նման իրավիճակում դժվար է բանակցություններ սկսել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը կվերադառնա ելման դիրքեր եւ կճանաչի միասնական Վրաստանն ու նրա սահմանները, բանակցություններ վարելը դյուրին կլինի»,- ասել է Սահակաշվիլին: