Երեկ գիշերը` ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 147 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 00:10-ին: Այրվել են «Լինկոլն» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի էլեկտրալարերը: Դեպքի վայրում պարզվել է նաեւ, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Լինկոլն» մակնիշի 11 ՕՕ 644 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի 611 ԼՍ 39 պետհամարանիշով շտապ օգնության ավտոմեքենային, ինչի հետեւանքով շտապ օգնության բուժքույր` 1951թ. ծնված Սվետա Մարկոսյանը ստացել է ձեռքի կոտրվածք եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: