Առաջադրվել են

15/08/2008

Սեպտեմբերի 7-ին Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները: Երեկ ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Նուբարաշեն համայնքում ավագանու պաշտոնի 11 տեղի համար առաջադրվել է 14 քաղաքացի, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել են Մհեր Հովհաննիսյանը (ԲՀԿ) եւ Գարիկ Հովսեփյանը (ՀՀԿ), Արաբկիր համայնքում ավագանու 15 տեղի համար առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել 65 քաղաքացի, համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել են Հովհաննես Շահինյանը (ՀՀԿ), Ալբերտ Երիցյանը (անկուսակցական), Զոյա Թադեւոսյանը (Ժառանգություն) եւ Աշոտ Մնացականյանը (ՀԱԿ): Էրեբունի համայնքում ավագանու պաշտոնի 15 տեղի համար առաջադրվել է 20 քաղաքացի, համայնքի ղեկավարի պաշտոնի համար` Մհեր Սեդրակյանը (ՀՀԿ) եւ Արմեն Հարությունյանը (ՀՀԿ): Քանաքեռ-Զեյթուն համայնքում ավագանու պաշտոնի 15 տեղի համար առաջադրվել է 67 քաղաքացի, համայնքի ղեկավարի պաշտոնում` Արայիկ Քոթանջյանը (ՀՀԿ), Նելսիկ Գրիգորյանը (անկուսակցական), Մանուել Գասպարյանը (ԺՈՒԿ) եւ Վարուժան Մկրտչյանը (անկուսակցական): Աջափնյակ համայնքում ավագանու պաշտոնում 15 տեղի համար առաջադրվել է 23 քաղաքացի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում` 15 տեղի համար` 32 քաղաքացի: ՀՀ ԸՕ համաձայն` թեկնածուների գրանցումը կկատարվի քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ. այսինքն, թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 18-ի ժամը 18:00-ն է: