Մեղադրանքը փոխվել է

15/08/2008

Նախաքննության մարմինը երեկ վերացրել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված 300-րդ հոդվածով մեղադրանքը` ապացույցների անբավարարության հիմքով: Ջհանգիրյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գ. Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդել է, թե նոր առաջադրված մեղադրանքն «ակնհայտ շինծու» է, ուստի իրենք բողոքարկելու են նախաքննական մարմնի որոշումները: Լ. Սահակյանը նաեւ հավաստել է, թե Գ. Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործն առաջիկայում պետք է ուղարկվի դատարան, քանի որ 316 հոդվածով մեղադրվող անձը 6 ամսից ավելի չի կարող պահվել նախնական կալանքի տակ: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է փետրվարի վերջին: