Վրացի հանրահայտ դերասան ու երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանից, որին նա արժանացել էր այս տարվա հուլիսին: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի կոմիտեի նախագահ Գեորգի Գաբաշվիլին: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ Բաթումում հանգստացող Վ. Կիկաբիձեն: Նա ասել է, թե «մեծ հարգանքով ու համակրանքով է վերաբերվում Ռուսաստանի ժողովրդին», բայց չի կարող ընդունել շքանշանը վերջին ժամանակներս Վրաստանի դեմ ՌԴ-ի ձեռնարկած գործողությունների պատճառով: