Փոխհատուցվելու են

15/08/2008

2007թ. աշնանը շահագործման հանձնված Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի կառուցման համար օգտագործված հողերի դիմաց գյուղացիները մինչ օրս պետությունից փոխհատուցում չեն ստացել: Մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ 43 մլն դրամի սահմաններում փոխհատուցվել են միայն ճանապարհի Կապան-Մեղրի հատվածի հողերի սեփականատերերը, իսկ Ծավ-Մեղրի հատվածի 62 կտոր հողամասի դիմաց, ինչը 5,5 հա է, փոխհատուցում չի տրվել: Ըստ Մ. Կոստանդյանի` խնդրի առնչությամբ դիմել են փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, որի հանձնարարությամբ էլ Կադաստրի պետական տեսչությունը սկսել է զբաղվել այդ հարցով: