ՀՀ ԱԳՆ ստորաբաժանումները շարունակում են աշխատանքները ՀՀ քաղաքացիներին Վրաստանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Օգոստոսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ կազմակերպվել է ՀՀ մոտ 7500 քաղաքացիների վերադարձը հայրենիք: Հայաստանյան համապատասխան կառույցների աջակցությամբ դյուրացված կարգով Հայաստան են մուտք գործել օտարերկրյա շուրջ 2000 քաղաքացիներ, այդ թվում` Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Օգոստոսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Երրորդ օրն է, ինչ Հայաստանի ԱԳՆ-ում գործում են շուրջօրյա հերթապահության թեժ գծեր, որոնցով ստացվում են հազարավոր զանգեր Հայաստանից եւ արտերկրից: