«168 Ժամի» այս համարը վերջինն է ամառային արձակուրդներից առաջ: Մեր թերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 5-ին: Եվ չնայած այս ամառը նախորդ գրեթե բոլոր ամառներից տարբերվում է նրանով, որ իսկապես «թեժ» է, հույս ունենք` այս ընթացքում իրադարձություններն այնպես չեն զարգանա, որ ընթերցողը մեզ մեղադրի գոնե հանգստի` մեր սահմանադրական իրավունքից օգտվելու համար: Մինչ նոր հանդիպում օգոստոսի 5-ին: