Լուկաշենկոյի պես

09/07/2008

Անցած շաբաթ Ստրասբուրգում կայացել է «Ժողովրդավարության եվրոպական համալսարան» սեմինարը, որին մասնակցել են 16 երկրների Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի ՔԴԵԴ-ի անդամները: Սեմինարի ծրագրով նախատեսված է եղել, որ մեկ շաբաթվա ընթացքում իրենց երկրների դպրոցների համար երկու ընթրիքներ պետք է կազմակերպեին յուրաքանչյուր պետության դեսպանատներն ու ներկայացուցչությունները: 16 երկրների պատվիրակությունների համար կազմակերպված ընթրիքներից ամենաբարձրակարգը եղել են Ադրբեջանի ներկայացուցչության մատուցած ընթրիքները, որոնք կայացել են Ստրասբուրգի ամենաշքեղ ռեստորաններից մեկում: Իսկ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունն առաջին օրն ընդհանրապես հրաժարվել է ընթրիք կազմակերպել, իսկ երկրորդ օրն ինչ-որ սրահում տրված հյուրասիրությունն այնքան խղճուկ է եղել, որ Հայաստանի ՔԴԵԴ-ի ներկայացուցիչները սկսվելուց 10 րոպե անց լքել են այդ սրահը: Ի դեպ, իր երկրի ներկայացուցիչների հանդեպ, բացի ՀՀ ներկայացուցչությունից, նման վերաբերմունք է ցուցաբերել միայն Բելառուսի դիվանագիտական առաքելությունը: