Ընդունել է Մակարովին

09/07/2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերին, ինչպես նաեւ՝ հետագա անելիքներին վերաբերող խնդիրներ: «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը շինանյութի արտադրման ոլորտում ներդրումներ անելու ու շինանյութի արտադրանքի գործարան կառուցելու ցանկություն է հայտնել: