«Ժառանգություն» կուսակցությունը հուլիսի 11-ին կայանալիք համագումարում, ի թիվս այլ խնդիրների, կտա նաեւ այս հարցի պատասխանը` արդյոք իրենք միանալո՞ւ են Հայ ազգային կոնգրեսին, թե՞ ոչ: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով` ինքը կողմնակից է նոր համալիր ընդգրկող, իմաստալից կառույցների ձեւավորմանը, եթե նրանք ազգային ռազմավարական եւ հեռահար նպատակներ են հետապնդում եւ ոչ թե սոսկ իրավիճակային խնդիր են լուծում: «Դրա համար համագումարը վերջնականապես կորոշի այդ հարցը: Անկախ ամեն ինչից` «Ժառանգությունը» կարող է չլինի հարթակի վրա, բայց կլինի քաղաքացիական հասարակության կողքին»,- երեկվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: