Հանդիպել է-2

09/07/2008

Կիրակի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ, որը ՀՀ-ում է գտնվում առաջին պաշտոնական այցով: Այդ մասին հայտնում են Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Ըստ նույն աղբյուրի, Կ. Շվարցենբերգը հայտնի չեխ քաղաքական գործիչ է, երկար տարիներ զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, մի քանի տարի ղեկավարել է Հելսինկյան միջազգային կոմիտեն, ապրել է էմիգրացիայում, համարվում է Վացլավ Հավելի մտերիմ զինակիցներից մեկը (1989-ից): «Ուստի բնական է, որ հանդիպման ընթացքում զրույցը հիմնականում ծավալվեց ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ազատությունների եւ հատկապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու շուրջ: Հանդիպումը, որին մասնակցում էր Հայաստանում Չեխիայի դեսպան Իվան Յաստրժաբը, կազմակերպվել էր չեխական կողմի նախաձեռնությամբ»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: