Էլի փոխզիջման մասին

09/07/2008

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները անկեղծորեն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի վրա: Այդ մասին «APA»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան` նշելով, որ լավ տպավորություններ ունի անցած շաբաթ Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ կատարած իրենց այցից: «Միաժամանակ, դեռ մեծ աշխատանք է սպասվում: Երկու նախագահները պետք է ընդունեն այդ իրողությունը, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ կողմերի քաղաքական նպատակաուղղվածությունը պահանջում է փոխզիջման գնալ ԼՂ-ի կարգավիճակի հետ կապված»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին հերթական քայլերին` Բրայզան հայտնել է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները պետք է խմբավորեն իրենց տեսակետները չհամաձայնեցված հարցերում, իսկ հուլիսի վերջին ԱԳ նախարարները համանախագահներին կներկայացնեն այդ դիրքորոշումները: