Պակիստանի Սենատի Արտաքին կապերի մշտական կոմիտեի նախագահ Մուշահիդ Հուսեյն Սայիդը երեկ Բաքվում հայտարարել է, որ Պակիստանը «ղարաբաղյան հարցում, ինչպես եւ մյուս բոլոր հարցերում, պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը»:
«Չնայած այն բանին, որ Պակիստանի հասարակության մեջ կան քաղաքական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ղարաբաղյան հարցում մեր երկիրը միասնական է եւ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասել է նա Միլի մեջլիսում Պակիստան-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի հանդիպմանը: