ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ջորջ Բուշի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն տրամադրված է նորմալացնել Վրաստանի հետ հարաբերությունները, բայց չի տեսնում դրան հասնելու Թբիլիսիի կամքը: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն տեղեկացրել է, որ Մեդվեդեւը «մի քանի կոնկրետ առաջարկություններ է արել, որոնց Վրաստանի կողմից դրական արձագանքի դեպքում՝ լարվածության թուլացում է հնարավոր»: