Ստեղծում է նոր կուսակցություն

06/07/2008

Երեկ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր կողմնակիցների ստորագրությամբ տարածել է մի հայտարարություն, որով տեղեկացնում է ՀԱԱԿ-ի շարքերից դուրս գալու եւ Հայաստանի լիբերալ կուսակցություն (ՀԼԿ) հիմնադրելու նախաձեռնության մասին: Հայտարարության տակ, ըստ դրա հեղինակների, ստորագրել են ՀԱԱԿ 4041 արդեն նախկին անդամներ: