Համմարբերգին սպասելիս

06/07/2008

Հուլիսի 13-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը հինգշաբթի օրը նամակ է ստացել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիանի Բուքիքիոյից, որում, ըստ Տիգրան Թորոսյանի, հանձնաժողովի աշխատանքներին միջազգային փորձագետների հրավերի առիթով տեղեկացնում է, որ կսպասեն մինչեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստան կատարելիք այցը, քանի որ նրան է վերապահված նաեւ միջազգային փորձագետների հետ կապված խնդիրը: