Դատապարտում են

06/07/2008

«2008թ. հուլիսի 2-ի ժամը 19։00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա վկայում է այն, որ Հայաստանում չեն գործում օրենքները, ու իշխանություններն իրենց գոյությունն ապահովում են ոչ թե ժողովրդանպաստ, այլ բռնության վրա հիմնված հակաօրինական գործունեությամբ: Ժողովրդի համախմբումը Համաժողովրդական շարժման շուրջ խոսուն վկայությունն է այն բանի, որ ՀՀ քաղաքացիները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքներին եւ, այնուամենայնիվ, գնալու են ժողովրդական իշխանություն ձեւավորելու ուղղությամբ եւ չեն ենթարկվելու իշխանությունը զավթած, իր նեղ շահերը հետապնդող խմբին»,- նման հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը: «Կոչ ենք անում սփյուռքում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին՝ աջակցել՝ Հայաստանում համաժողովրդական շարժման նպատակների իրականացմանը»,- ասված է հայտարարությունում: