Երեք հրամանագիր

05/07/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նշանակումը Գ. Մհերյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վաչե Գաբրիելյանը 6 տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ` ազատվելով ԿԲ խորհրդի անդամի պաշտոնից: Այլ հրամանագրով ՄԱԿ փոխնախագահ Գրիգոր Ղոնջեյանը նշանակվել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ՝ մինչեւ 2009թ. օգոստոսի 31-ը պաշտոնավարման ժամկետով: Ս.Սարգսյանը հուլիսի 2-ին նաեւ կարգադրություն է ստորագրել Գեւորգ Կոստանյանին ՀՀ նախագահի օգնական նշանակելու մասին: