Հուլիսի 11-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ քննարկվելու են կուսակցության առաջիկա անելիքները: Այդ մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը` չմասնավորեցնելով, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու համագումարի ընթացքում։ «Այդ հարցերը մենք դեռ պետք է հստակեցնենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին»,- նշել է Վարդան Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ «Ժառանգության» համագումարը տարբեր պատճառներով նախկինում մի քանի անգամ հետաձգվել է: