Երկօրյա աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այցի ընթացքում Ս.Օհանյանը` այս պաշտոնում առաջին անգամ, հանդիպում է ունեցել նաեւ Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ եւ նրա հետ քննարկել է 2 երկրների ԶՈՒ շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաեւ՝ անհայտ կորած ազատամարտիկների եւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ: