Հուլիսի 14-ին նախատեսվում է ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչի այցը Հայաստան: Այս մասին երեկվա ասուլիսում ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ ԵԽ ԽՎ նախագահը նախօրեին ժամանել է Ադրբեջան` քննարկելու նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի, մամուլի վիճակի, ինչպես նաեւ, ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւի հետ կապված հարցեր: