11 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար

05/07/2008

Առողջ մազերը գեղեցկության առաջին պայմաններից մեկն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է մազերի ամենօրյա խնամք, եւ պետք է իմանալ մի քանի կարեւոր հանգամանք:

1. Պետք չէ օգտագործել պլաստմասսայե ատամներով սանր-խոզանակներ: Չոր մազերը պետք է սանրել սովորական արճիճե ատամներով տափակ կամ կլոր սանր-խոզանակներով: Իսկ թաց մազերը պետք է սանրել ռետինե ծածկով պաշտպանված գլխիկ ունեցող սանրով:

2. Մազերը պետք է սանրել մինչեւ լվանալը:

3. Տարբերակեք մազերը լվանալու համար նախատեսված ջուրը: Եթե մազերը խամրած են ու լավ չեն հարդարվում, հնարավոր է, որ խնդիրը բնավ էլ մազերի մեջ չէ, այլ այն ջրի, որով լվացվում են մազերը: Ջրհորների ու աղբյուրների ջուրը պարունակում է շատ բնական հանքային նյութեր (այն հաճախ անվանում են «ծանր ջուր»): Եթե անընդհատ նման ջրով են մազերը լվացվում, դրանք կորցնում են փայլը:

4. Մազերը ներկելուց առաջ դրանց ծայրերը թրջեք: Մազերի ծայրերն ավելի լավ են ներծծում պիգմենտը:

5. Պարբերաբար պետք է թարմացնել մազերը` կտրելով ծայրերից:

6. Ներկած մազերի համար պետք է օգտագործել հատուկ միջոցներ` գույնը պահպանելու համար, քանի որ մազերի քիմիական վերամշակումը, հատկապես ներկելը, վնասում է մազերի արտաքին շերտը:

7. Պետք է զգույշ վերաբերվել հատկապես թաց մազերին, որովհետեւ մազերը թաց վիճակում ավելի է հակված են փչանալու:

8. Օգտագործեք իոնային խոզանակ-մազահարդարիչ: Այն մի քանի անգամ կրճատում է մազերի չորանալու ընթացքը:

9. Մազահարդարիչը մազերին պետք է մոտեցնել իր կարգավորիչով, որպեսզի չվնասվեն ու չայրվեն մազերը:

10. Մի որոշ ժամանակ մազերը հանգիստ թողեք, այսինքն` զերծ պահեք ներկելուց ու քիմիական այլ միջոցներ կիրառելուց:

11. Պետք է ճիշտ ընտրել մազերի խնամքի միջոցներ: