Արտաքսում են Իրանի դեսպանին

05/07/2008

Հորդանանի Արտգործնախարարությունը նախօրեի երեկոյան որոշում է ընդունել երկրից արտաքսել Ամմանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ի պատասխան իրանական իշխանությունների համանման գործողությունների, որոնք երկուշաբթի օրը երկրից արտաքսել էին Իրանում Հորդանանի դեսպան Ահմեդ ալ Մուֆալյահին:

Իրանի իշխանություններն այդ որոշումն ընդունել են ի նշան այդ խորհրդաժողովին Հորդանանի խորհրդարանական պատվիրակության մասնակցության դեմ բողոքի, որն այս շաբաթվա սկզբին Փարիզում անցկացրել է Իրանի ներկայիս իշխանություններին ընդդիմադիր «Մուժահիդի Խալյակ» կազմակերպությունը: