Վազգեն Մանուկյանը` խաղից դուրս

05/07/2008

«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանություններ անել, մի հոգի ավելի, մի հոգի պակաս` նշանակություն չունի: Ես խաղի մեջ կամ մտնում եմ, կամ չեմ մտնում: Ես հիմա չեմ պայքարում: Հայաստանում կատարվում են բազմաթիվ բաներ, որոնց արձագանքը ես չեմ տալիս: Իսկ ԵԽ ԽՎ բանաձեւը չեմ կարծում, թե նա է, որի համար ես բացառություն անեմ եւ մեկնաբանություններ տամ»,- ի պատասխան մեր թղթակցի` ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի վերաբերյալ հարցին, ասել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ հրաժարվել է գնահատել Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը: «Ես հայտարարել եմ, թե 100 օր պիտի սպասեմ, հետո նոր կգնահատեմ կառավարության գործունեությունը»,- ասել է ԱԺՄ նախագահը: Այդ դեպքում ինչո՞ւ է շտապել եւ ընդունել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկը: «Որովհետեւ դա կապված չէ խոսելու հետ, դա կապված է գործի հետ: Եթե հրավիրում են, ու մարդ չես ուղարկում` պետք է բացատրություն տաս, եթե ուղարկում ես՝ արդեն պետք չէ բացատրություն տալ: 100 օրից հետո կխոսենք»,- ասել է ԱԺՄ նախագահը: