– ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. Ասում են, որ մեր հայրենակցին իտալական մաֆիան Դոն է կնքել, նա ունի սեփական ինքնաթիռ եւ ապրում է Հռոմում՝ Իտալիայի նախկին նախագահներից մեկի վիլլայում։ Ճի՞շտ է արդյոք այս ամենը, թե՞ ոչ՝ կասի հենց ինքը՝ Էջմիածնում ծնված եւ այժմ Հռոմում բնակվող Արթուր Ասատրյանը՝ նույն ինքը՝ Պիպոն։ Էքսկլյուզիվ հարցազրույց եւ ֆոտոռեպորտաժ Հռոմից։
– ՊԵՐՍՈՆԱ. Խորագրի հյուրն է Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը։
– ԽԱՉՄԵՐՈՒԿ. Ամենահարուստ հայերի հանդիպումը Հռոմում։
– ՍՈՒՐՃ ԵՎ ՍԻԳԱՐԵՏ. Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպում շատերն են հանդիպել իրենք իրենց։ Նրա ընթերցողներն ու հերոսները նույն մարդիկ են։ Սակայն վեպն անավարտ է մնալու…
– ՊԵՂՎԱԾ ՀԱՅԵՐ. Ջորջ Քրիքորյան։ Ինչպես մեր հայրենակցին հաջողվեց ԱՄՆ-ում ստեղծել կինոթատրոնների հզոր ցանց, հետո վաճառել այն, հետո նորից ստեղծել նոր ցանց՝ սնանկացնելով նախկին ցանցի նոր տերերին։
– ՊՈԵԶԻԱ. Երեկոն Ութմազյանների ընտանիքում։
– ԹԱՏՐՈՆ. Ինչի՞ մասին է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության կամ 6-րդ պատվիրան» ներկայացումը։ Ինչո՞ւ է արգելված անչափահասների մուտքը Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ» ներկայացմանը։
– ԿԻՆՈ. Կաննի պատերի ներսում՝ տարվա լավագույն ֆիլմերը։ Իրական կինոպատմություն՝ Մուհամեդ Ալի։ Համաշխարհային կինոյի ամենահաջողված համբույրները։ Չժան Յիմոուն եւ չինական կինոյի կախարդանքը։
– ՍՊՈՐՏ. Թենիսն ու Հայաստանը՝ օտարների աչքերով։ Ինչն էր ամենից շատ վրդովեցրել Հայաստանում անցկացված թենիսի միջազգային մրցաշարին մասնակցող թենիսիստուհիներին։
– TV. Հ2-ի «Ի՞նչ պատրաստել այսօր» հաղորդաշարի վարող Սարգիս Մկրտչյանը՝ տեսախցիկի երկու կողմից։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում հայկական սերիալներում։
– ԵՐԳ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. Գայանե Հովհաննիսյանը՝ ներկայիս շոու-բիզնեսի եւ ամեն ինչի մասին։ Արծրուն Բաբախանյան՝ հայկական կատարումներ ամերիկյան ֆիլմերում։ Գի Մանուկյանի վերադարձն արմատներին։
– ԿՅԱՆՔԸ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ. Վերադարձ Գորիսի բանտ։
Ինչպես նաեւ՝ նորաձեւություն, կերպարվեստ, ինտերիեր, բիզնես, կրթություն, հոգեբանություն, ժամանց։
Այս ամենի մասին եւ ոչ միայն՝ «3 Միլիոն» ամսագրի նոր՝ 22-րդ համարում։
Հարցրեք կրպակներում։