«Փորձաշրջան»

29/06/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ-ի հաստատած կառավարության նոր կառուցվածքում ստեղծվելու է նաեւ Սփյուռքի նախարարություն, որը գլխավորելու է ԱԺ սոցիալական հարցերի` երեկվանից արդեն նախկին նախագահ Հրանուշ Հակոբյանը: Ս. Սարգսյանի երեկվա մեկ այլ հրամանագրով Ռոբերտ Նազարյանը եւս հինգ տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: