Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների եւ քաղաքացիական աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության նպատակով ընդունվել է որոշում զինծառայողների ամսական դրույքը միջինը 50 տոկոսով, իսկ քաղաքացիական աշխատողներինը՝ 25 տոկոսով բարձրացնելու մասին»: Որոշումը չի տարածվում ժամանակավոր զինծառայություն կատարողների վրա: Բացի այդ, կրկնապատկվել է օրապահիկի փոխարեն զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցումը: Նախագահը կառավարությանը կարգադրել է անհապաղ միջոցներ հայթայթել հրամանագրի պահանջները կատարելու համար: