Հանրահավաք Գյումրիում

29/06/2008

«Գյումրիի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հունիսի 28-ին Գյումրիում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Համաժողովրդական շարժման իրազեկումը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Երկու օր առաջ Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտ է ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարան` իրազեկելով հուլիսի 4-ին Մատենադարանի հարակից տարածքում կամ Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: «Վաղը (այսօր.- խմբ.) ժամը 9-ին Երեւանի քաղաքապետարանը հրավիրել է այդ իրազեկումը քննարկելու եւ օրվա ընթացքում կպատասխանի»,- ասել է Լ Զուրաբյանը: